Լրահոս

18.07.2015 22:14


Բախվել են Hyundai և Mersedez ML մակնիշի մեքենաները. վիրավորների մեջ է դերասանուհի Անի Երանյանը և Կենտրոնի դատավորը (լուսանկար)

Բախվել են Hyundai և Mersedez ML մակնիշի մեքենաները. վիրավորների մեջ է դերասանուհի Անի Երանյանը և Կենտրոնի դատավորը (լուսանկար)

Այսօր, հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mersedez ML մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորների մեջ է դերասանուհի Անի Երանյանը, ինչպես նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի մեղավորը եղել է Անի Երանյանը, ով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակից դեպի Սևան մայրուղի հատվածը մտել է չթույլատրելի գոտիով, տրորելով հոծ գիծը և ստեղծելով վթարային իրավիճակ տեղի է ունեցել վթարը:
Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը