Տնտեսական

18.07.2015 21:55


Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 29.4 մլրդ

Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 29.4 մլրդ
Հուլիսի 13-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,665,853 դոլար 477.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 90,561,059 ԱՄՆ դոլար 479.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 7,500,000 ԱՄՆ դոլար 479.80 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,613,656 եվրո 523.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,883,615 եվրո 529.66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,248,289,889 ռուբլի 8,37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 266,914,101 ՌԴ ռուբլի 8.52 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գնվել է 124,000 ռւբլի 8,41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հուլիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 29.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.3 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը