Քաղաքական

18.07.2015 13:21


Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հեռացել է իր պաշտոնից

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հեռացել է իր պաշտոնից

Սիրելի՛ գործընկերներ,

հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել, և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով:

Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման և համագործակցության համար:

Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից՝ արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք և բազում այլ տարերքներ...

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ

Արման Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը