Համացանցում գրանցվել է սփամի ամենացածր մակարդակը վերջին 12 տարվա ընթացքում
2003 թվականից ի վեր՝ համացանցում գրանցվել է սփամի ամենացածր մակարդակը: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն՝ հղում անելով «Symantec» ընկերության կողմից հրապարակված տվյալներին:
Ընկերության իրականացրած մի շարք ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերլուծված էլեկտրոնային նամակներից միայն 49,7%-ն է սփամ, ինչը, ըստ մասնագետների, կապված է համացանցում բոթնեթների դեմ ակտիվ պայքարի հետ:
Նշվում է նաև, որ այլ տեսակի խարդախությունների դեպքերի քանակը կրճատվում է սփամի քանակի հետ։ Ընկերության մասնագետները պնդում են, որ սփամի նվազումը կապված է նաև այն բանի հետ, որ խարդախները համացանցի օգտատերերին խաբելու այլ ճանապարհներ են փնտրում:

7or.am