Լրահոս

18.07.2015 18:55


Դանակահարություն՝ վիճաբանության ժամանակ

Դանակահարություն՝ վիճաբանության ժամանակ

Հուլիսի 16-ին, ժամը 00.42-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1986 թ. ծնված Հովհաննես Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Հովհաննես Մ.-ի կինը հայտնել է, որ հուլիսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, ամուսնուն դանակով հարվածել է ոմն Ռազ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռազը 1994 թ. ծնված Ռազմիկ Պ.-ն է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը