Դժբախտ պատահար է տեղի ունեցել Թուրքիայի Անթալիա քաղաքում: Ինչպես տեղեկացնում է «BGN News»-ը, Մանավգաթ առողջարանում իր հանգիստն անցկացնող 74-ամյա ռուսաստանցի զբոսաշրջիկը խեղդվել է ծովում:
Ականատեսների փոխանցմամբ՝ տարեց կինը գտնվում էր ջրում, երբ իրեն վատ է զգացել, և կորցրել է գիտակցությունը։ Երբ մյուս հանգստացողները նկատել են օգնություն կանչող կնոջը, անմիջապես դուրս են բերել նրան ջրից և շտապ օգնություն կանչել։ Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տարեց կնոջ կյանքը։
Զբոսաշրջիկի մարմինը տեղափոխվել է Անթալիայի դատաբժշկական փորձաքննության ինստիտուտի դիարան։ Ռուսաստանցի կնոջ մահվան առթիվ տարվում է փորձաքննություն:
74–ամյա ռուս զբոսաշրջիկը խեղդվել է Թուրքիայում

7or.am