Աշխարհ

18.07.2015 11:43


ԵՄ–ն պաշտոնապես հաստատել է Հունաստանին տրվող վարկի չափը՝ 7,2 մլրդ եվրո

ԵՄ–ն պաշտոնապես հաստատել է Հունաստանին տրվող վարկի չափը՝  7,2 մլրդ եվրո

«Այս պայմանագիրը՝ հավանության արժանացած ԵՄ 28 երկրի կողմից, հնարավորություն կտա Հունաստանին խուսափել դեֆոլտից։ Միջոցները կփոխանցվեն երկուշաբթի»,– «Bloomberg»–ի փոխանցմամբ՝ ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները հավանություն են տվել Աթենքին 7 մլրդ եվրոյի չափով բրիջ վարկ տրամադրելուն։ Սակայն պաշտոնական հայտարարությունը նախատեսվել է ուրբաթ՝ որոշման տեխնիկական մանրամասների մշակումից, ինչպես նաև Հունաստանի հետ օգնության երրորդ փաթեթի շուրջ բանակցությունների վերականգնման մասին պայմանագրի՝ եվրոպական պետությունների խորհրդարանների կողմից հաստատվելուց հետո։

Բրիջ վարկը հնարավորություն կտա Հունաստանին երկուշաբթի պարտքից 3,5 մրդ եվրո վճարել Եվրոպական կենտրոնական բանկին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը