Վարդան Պողոսյանն ու նրա նմանները չե՞ն ամաչում, որ Հայաստանի տակ Սահմանադրության տեսքով ռումբ են դնում
Օրերս Հ1-ի եթերում սահմանադրական «բարեփոխումների» մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն էր: Նրա մասին ես մի քանի տարի առաջ էլ էի լսել, և շատերն ասում էին, որ նա «շատ խելացի, ուսյալ, կրթյալ անձնավորություն է»: Սակայն իր հարցազրույցից ու Սահմանադրության «բարեփոխված» տարբերակին ծանոթանալուց հետո ես պետք է նշեմ, որ շատ ափսոս, որ նման մարդիկ ընդհանրապես կրթություն են ստացել, ու հիմա իրենց «ուսյալ ու կրթյալ հալով» մեր երկրի տակ ռումբ են դնում՝ Սահմանադրության տեսքով: Հասկանալի է, որ բոլորն էլ այդ հանձնաժողովում ծառայում են Սերժ Սարգսյանին, բայց պետք չէ ժողովրդին ապուշի տեղ դնել ու ասել, թե «դա արվում է երկրի համար, մեր ապագայի, ժողովրդավարության ու անվտանգության համար»:
Պողոսյանն իր հարցազրույցում չկարողացավ հոդաբաշխ կերպով ներկայացնել, թե ինչ դրական բան է այդ Սահմանադրությունը տալու պատերազմական վիճակի մեջ գտնվող մեր երկրին: Ավելին, նա նաև նշեց, որ ընդհանրապես պատերազմական վիճակում ապրող երկրի համար ավելի ընդունելի է նախագահական կամ կիսանախագահական կառավարման մոդելը: Փաստորեն, Պողոսյանը սա հասկանում է, բայց ուղնուծուծով մտել է Սահմանադրությունը փոխելու գործի մեջ: Հավանաբար, նա հույս ունի, որ «եսլի վդռուգ» պատերազմ սկսվի, նա իր ընտանիքի հետ կրկին կթռնի Գերմանիա, իսկ մենք այստեղ «կքաղենք» այն պտուղները, որոնք մեզ է տվել նաև իր կողմից մշակված «Սահմանադրությունը»: Պողոսյանը նաև հստակ, հակիրճ չկարողացավ նշել, թե ով է երկրում առաջին դեմքը լինելու, ով է երկրում լինելու հիմնական պատասխանատուն ծավալվող գործընթացների համար:
Պարո՛ն Պողոսյան, բա դուք չե՞ք ամաչում, որ մեզ փորձում եք մի համակարգ «նաղդել», որում օրենքով ամրագրված է լինելու «կոլեկտիվ անպատասխանատվության» սկզբունքը: Պարո՛ն Պողոսյան, դուք և հանձնաժողովի մնացած անդամները չե՞ք ամաչում, որ Սերժ Սարգսյանի անձնական շահերը սպասարկելու համար մի այնպիսի փաստաթուղթ եք գրել, որը պատերազմական վիճակի մեջ ապրող երկրում կարող է քաոս ստեղծել: Դուք սրանից հետո ո՞նց եք հանգիստ քնելու: Թե՞ երբ արտերկրում ուսում էիք ստանում, մոռացել էիք, թե ինչ գնով է հաստատվել հայկական պետականությունը, ու հիմա փորձում եք խաղեր տալ այդ պետականության վրա։
Պարո՛ն Պողոսյան, դուք և հանձնաժողովի մնացած բոլոր անդամները, և «բարեփոխված Սահմանադրության» քարոզն անող մանր-մունր դիշովկաները պետք է հիշեք, որ դուք բոլորդ Սերժ Սարգսյանից ոչ պակաս պատասխանատու եք լինելու երկրում գալիք կառավարման ճգնաժամի ու դրա հետևանքների համար:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից