Ստերլիգովի դեմ հայցը ներկայացրել է «Երուսաղեմի թագուհին» և Սիրո թագավորության հիմնադիրը (լուսանկար, տեսանյութ)
Էքսցենտրիկ իսրայելաբնակ Միլանա Գորենշտեյնը կարծում է, որ ռուս գործարար Գերման Սերլիգովը և նրա փաստաբան Արթուր Հայրապետյանը հրապարակայնորեն վիրավորել են իրեն։ Այս մասին հայտնում է «LifeNews»–ը։
Միլանա Գորենշտեյնը, ով իրեն համացանցում անվանում է Երուսաղեմի և Լեռնային Ղարաբաղի Մարիա II թագուհի, Սիրո թագավորության և Տորթի միջազգային օրվա ու Հեքիաթային քաղաքի հիմնադիր, հայց է ներկայացրել նրանց դեմ՝ պնդելով, որ Ստերլիգովն ու Հայրապետյանն իրեն անվանել են «խելառ կին»։ Որպես ապացույց՝ Միլանան բերում է Ստերլիգովի այդ հայտարարության տեսանյութը։
Նշվում է, որ Գորենշտեյնն ավելի վաղ խնդրել էր ԼՂՀ դատախազությանը հետաքննություն անցկացնել՝ ջրաղացի ձեռք բերման հետ կապված։ Մամուլի ասուլիսի ժամանակ, երբ Ստերլիգովին հարցնում են՝ հայտնի՞ է նրան այդ դիմումի մասին, միլիոնատերը հրապարակայնորեն վիրավորում է Միլանային։
«Իսկ ինչի՞ն է այդ հմայիչ կնոջը պետք իմ ջրաղացը, նա բացատրե՞լ է։ Արթուր Հայրապետյանն ասում է, որ նա խելառ կին է»,–հայտարարել է Ստերլիգովը։
«Ես փոխհատուցում եմ պահանջում։ Ես հետաքրքրված չեմ քաշքշուկներով, բայց եթե այդպես է ստացվել, ապա ես պետք է պաշտպանեմ իմ պատիվը»,–հակադարձել է Միլանան։
Մեկնաբանելով այս հայցը՝ Ա.Հայրապետյանն ասել է, որ այն «մատից ծծած է» և արհեստական, որպեսզի խոչընդոտեն Ստերլիգովի վերամիավորումը ԼՂ–ում գտնվող նրա ընտանիքի հետ։
Նշենք, որ այս հայցի պատճառով ռուս գործարարը չի կարողանում վերադառնալ Շուշի, որտեղ օրեր առաջ էր բնակություն հաստատել։

7or.am