Աշխարհ

18.07.2015 11:00


Նեմցովի դուստրը Լեխ Վալենսայի անվան մրցանակին է արժանացել

Նեմցովի դուստրը Լեխ Վալենսայի անվան մրցանակին է արժանացել

Սպանված ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննա Նեմցովան, արժանացել է Լեխ Վալենսայի անվան մրցանակին, որը նրան շնորհվել է Լեհաստանի ԱԳՆ–ի կողմից։

«Deutsche Welle»–ի փոխանցմամբ՝ լեհ արտգործնախարար Գժեգոժ Սխետինան հայտարարել է, որ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 4–ին։

Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ժաննա Նեմցովան շարունակում է հոր սկսած պայքարը, որը դարձել էր ՌԴ վերջին տարիների խորհրդանիշը։ Բորիս Նեմցովի մահը նա անվանել է «չարիքի հաղթանակ և ազատ աշխարհի անդառնալի կորուստ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը