Ուկրաինան լրագրողների համար «Չեզոք տերմինների բառարան» է հրատարակել
Ուկրաինայում «Չեզոք տերմինների բառարան» է հրատարակվել ուկրաինացի լրագրողների համար՝ Դոնբասի իրադարձությունները լուսաբանելու համար։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի Զանգվածային տեղեկատվության ինստիտուտի կայքում։
Բառարանի վրա տարված աշխատանքների ժամանակ վերլուծության է ենթարկվել ուկրաինական և արտասահմանյան ԶԼՄ–ն։ Նշվում է, որ այդ ԶԼՄ–ն է ընտրվել նրա համար, քանի որ հենց այդ լրատվամիջոցներն են «առավելագույն չափով հետևում լրագրողական ստանդարտներին»։
Բառարանը բաժանված է 5 մասի։ Դոնբասին նվիրված մասում կա այսպիսի տերմին՝ «ռազմական ագրեսիա», որը վերաբերում է Ռուսաստանին, կողմերի հակամարտությանը նվիրված մասում օգտագործվում են «ռուսամետ անջատականներ», «զինյալներ» եզրույթները, որոնցով անվանվում են ինքնահռչակ ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի աշխարհազորայինները։
Ղրիմին նվիրված հատվածում նշվում են այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «Ղրիմի տարածքի բռնանվաճում», «Ղրիմի ժամանակավոր օկուպացված տարածք» և «օկուպացված Ղրիմ» կապակցությունները։

7or.am