Լրահոս

18.07.2015 09:42


«Հայկի» հուշարձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

«Հայկի» հուշարձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

Հուլիսի 18-ին՝ ժամը 22.37-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցում` «Հայկի» հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 31OL012 պետհամարանիշով (վարորդ` Տ. Մ., ծնվ. 1990թ.) և «Լեքսուս» մակնիշի անհայտ պետհամարանիշով (վարորդ` Կ. Գ., ծնվ. 1980թ.) ավտոմեքենաները: Կ.Գ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը