Լրահոս

18.07.2015 19:35


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 17-18-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Շամպայն գինիների գործարանի մոտակայքում` Կորեայի ձորում, այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, Արտաշատի խճուղու թիվ 15/1 շենքի մոտակայքում` 8000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մոտակայքում` 800 քմ, Երևան-Սևան 17-րդ կմ-ում` մոտ 4 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցի տներից մեկի բակում` 3000 քմ խոտածածկույթ և 50 պտղատու ծառ, Աշնակ գյուղի գերեզմանատան մոտակայքում` 3000 քմ, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի երկաթգծի մոտակայքում` 3 հա:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են:

Այս խորագրի վերջին նյութերը