Լրահոս

13.11.2009 13:25

ՀՀ–ում Գերմանիայի դեսպան. «Բոլորն էլ ուզում են, որ Հայաստանն աշխարհագրական մեկուսացումից հնարավորինս շուտ դուրս գա»

ՀՀ–ում Գերմանիայի դեսպան. «Բոլորն էլ ուզում են, որ Հայաստանն աշխարհագրական մեկուսացումից հնարավորինս շուտ դուրս գա»

-Չեմ ուզում անդրադառնալ հայկական դիրքորոշմանը, այսինքն այն ամենին, ինչ ասվում է հայկական կողմում։ Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրմամբ քաղաքական խիզախ քայլ է արվել,-պատասխանելով «7օր»-ի հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունները որևէ կերպ առնչություն ունե՞ն Արցախի հարցի հետ՝ ասել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը։

Դեսպանը նաև նշել է, թե կարգավորման գործընթացները պահանջում են մեծ համբերություն և որոշակի ստեղծագործ միտք։

-Քաղաքական առումով մշտապես նախապայմանների դնելը բավական վտանգավոր է։ Կարծում եմ՝ կարելի է հույս ունենալ, որ արձանագրությունների վավերացումից հետո, հնարավոր է, դրանք դրական ազդեցություն ունենան նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի վրա։

Հանս Յոհեն Շմիդտը հայտարարել է, թե իր  անձնական կարծիքն այն է, որ լավ կլինի, եթե արձանագրությունները վավերացվեն։ «Այս արձանագրություններն առաջին քայլը կլինեն հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմա հարցում։ Այս քայլը կայունացնող գործոն կլինի ամբողջ տարածաշրջանի համար»։

-Բոլորն էլ ուզում են, որ Հայաստանն աշխարհագրական մեկուսացումից հնարավորինս շուտ դուրս գա,-ընդգծել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։