Լրահոս

17.07.2015 22:05


ՃՏՊ Շուշի-Լիսագոր ավտոճանապարհին

ՃՏՊ Շուշի-Լիսագոր ավտոճանապարհին

Հուլիսի 17-ին, ժամը 13.22-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ – Բերձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԼՂՀ-ի արագ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Շուշի - Լիսագոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «Միցուբիշի» մակնիշի 296MO67 պետհամարանիշով (վարորդ` Մ. Ս., ծնվ.1986թ., Երևանի Կիլիկյան թաղամասի թիվ 5 փողոցի բնակարաններից մեկի բնակիչ) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մ.Ս.ը տարբեր աստիճանի վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Շուշիի բժշկական կենտրոն, այնուհետև հոսպիտալացվել է Ստեպանակերտ քաղաքի ԲԿ: Տուժածի վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը