Աշխարհ

17.07.2015 18:08


Գերման Ստերլիգովի և նրա փաստաբանի դեմ քրեական գործ հարուցվեց

Գերման Ստերլիգովի և նրա փաստաբանի դեմ քրեական գործ հարուցվեց

Ռուս միլիոնատեր Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետյանը հայտնել է, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հաղորդում է «gazeta»–ն։

Դրա պատճառով գործարարի մոտ Ռուսաստանից հեռանալու հետ կապված խնդիրներ են առաջացել։ Հիշեցնենք, որ Ստերլիգովն այնտեղ մի քանի օր առաջ էր վերադարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։

«Մասնավոր բնույթի հայց է ներկայացվել Գերման Ստերլիգովի և իմ դեմ։ Նման հայցը երբ ներկայացվում է դատարան, ավտոմատ կերպով գործ է հարուցվում։ Հայցը զրպարտության մասին է, մասնավորապես՝ մեղադրվում ենք Ստերլիգովը և ես»,–ասել է Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ քրեական գործ հարուցելը նախաձեռնել է Միլանա Գորենշտեյնը, ով ներկա դրությամբ բնակվում է Իսրայելում։

«Բացի այդ, Մոսկվայի փաստաբանների պալատ է դիմում ներկայացվել՝ ինձ փաստաբանական գործունեությունից զրկելու պահանջով»,–հավելել է Հայրապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը