Աշխարհ

18.07.2015 08:05


Պատահական նկարը փոխել է տղայի կյանքը (լուսանկարներ)

Պատահական նկարը փոխել է տղայի կյանքը (լուսանկարներ)

Պատահական արված նկարը որոշ դեպքերում կարող է իսկական հրաշքներ գործել: Ինչպես տեղեկացնում է «Huffington Post»-ը, հունիսի 23-ին ֆիլիպինցի ուսանողուհի Ջոյս Տորեֆրանկան իր ֆեյսբուքյան էջում Ֆիլիպինների Մանդաուե քաղաքում արված լուսանկար է հրապարակել, որում պատկերված է փոքր տղա, ով նստած սեղանի մոտ՝ տեղական «Մաքդոնալդս»-ի լույսի ներքո դասերն է սովորում։

«Այս փոքրիկը ոգեշնչում է ինձ», - ստորագրել է լուսանկարը Ջոյսը:

Ընդամենը մի քանի օրվա ընթացքում լուսանկարը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցում, ինչը ստիպել է տեղական հեռուստաալիքի աշխատողներին պարզել, թե որտեղ է բնակվում այդ երեխան: Շուտով նրան գտել են լուսանկարում պատկերված վայրից ոչ հեռու՝ խանութներից մեկի մոտակայքում: Պարզվել է, որ 9-ամյա Դանիելն ընտանիքի միակ երեխան չէ: Նրա մայրը` Քրիստինան, երեխայի հոր մահից հետո աշխատում է խանութում և օրական 2 դոլարից քիչ է ստանում: Ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ և չունի մշտական բնակության վայր: Այդ պատճառով նրանք ստիպված են գիշերել կա՛մ խանութում, կա՛մ պարզապես դրսում: Սակայն, չնայած ծանր ապրուստին, Դանիելն աշխատում է չբացակայել դասաժամերից և անել բոլոր դասերը:

Մայրը պատմել է, որ երեխայի երազանքն է ազատվել այդ ծանր աղքատությունից և ոստիկան դառնալ: Նկարի հրապարակումից մի քանի շաբաթ անց, երբ երեխայի պատմությանն անդրադարձել են նույնսիկ խոշորագույն լրատվամիջոցները, նրա կյանքն սկսել է աստիճանաբար բարելավվել: Դանիելին կրթաթոշակ են նշանակել, Քրիստինան գրանտ է շահել` սեփական բիզնեսը սկսելու համար, իսկ տեղական ոստիկանությունը սնունդ գնելու համար գումար է տրամադրել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը