Լավրով. «Պետք է ակտիվացնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները»
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եկել է ԼՂ–ի հիմնախնդրի շուրջ բանակցություններն ակտիվացնելու ժամանակը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
«Հիմքեր կան ենթադրելու, որ մեր ջանքերն ակտիվացնելու ժամանակը եկել է։ Հաշվի առնելով ընդհանուր տրամադրվածությունն ու արդյունքի հասնելու նպատակասլացությունը՝ մենք կարող ենք այդ գործընթացն ապահովել»,–ասել է Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ։
Իր հերթին Մամեդյարովն ընդգծել է՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով երկարատև բանակցությունների ավարտը հույս է ներշնչում, որ նաև ԼՂ–ի խնդիրը կարող է լուծվել։
«Կարգավորումը դրվում է ռելսերի վրա շուտափույթ առաջընթացի համար»,–ասել է նա։

7or.am