Տնտեսական

17.07.2015 14:03


Նաիրիտցիները կրկին Կառավարության մոտ էին հավաքվել

Նաիրիտցիները կրկին Կառավարության մոտ էին հավաքվել

Թեև «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները երեկ որոշում էին կայացրել սպասել մինչև ամսվա վերջ՝ բոլորի աշխատավարձերը միաժամանակ, այլ ոչ թե առանձին–առանձին ստանալու համար, սակայն այսօր ևս նրանց մի մասը Կառավարության մոտ կրկին բողոքի գործողություն էր իրականացնում։

Սակայն գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ իմաստ չի տեսնում մինչ այդ ակցիաներ իրականացնելու մեջ։

–Խնդրի լուծման ծայրը, կարծես, երևում է: Լիահույս ենք, որ աշխատավարձերն ամբողջությամբ կվճարվեն մինչև ամսի 28-29-ը։ Իսկ եթե չվճարեն, ես պատասխանատու չեմ, թե նաիրիտցիներն ինչի են ընդունակ, և ինչ կարող են անել,-ասել է նա:

Ա. Հարությունյանը նաև հավելել է, որ արդեն շուրջ 400 նաիրիտցի ստորագրել է աշխատավարձերի տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիրը, և 7 օրվա ընթացքում պետք է ստանան աշխատավարձը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը