«Ford» ընկերությունը ներկայացրել է իր բացառիկ «Mustang»-ը (լուսանկարներ)
Ի պատիվ հայտնի «Ապոլլոն»–ի տիեզերական թռիչքների՝ «Ford» ընկերությունը ներկայացրել է իր «Mustang»-ի բացառիկ տարբերակը, որն աճուրդի կհանվի, իսկ վաճառքից ստացված գումարը կփոխանցվի երիտասարդ օդաչուներ (8-17 տարեկան) պատրաստող «Young Eagles» ծրագրի ֆինանսավորմանը:
«Автовести. ru»-ի փոխանցմամբ՝ նոր սպորտային մեքենայի դիզայնով զբաղվել է ընկերության գլխավոր ոճաբան Մելվին Բետանկուրտը:
Նշվում է, որ սրահի հետին մասում, որտեղ բացակայում են նստատեղերը, առկա են «Ապոլլոն»-ի բոլոր թռիչքների խորհրդանիշերը: Եզակի ավտոմեքենայի պաշտոնական դեբյուտը կայանալու է ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Օշկոշում՝ «EAA AirVenture» ավիացիայի երկրպագուների փառատոնի շրջանակներում:

7or.am