Տեսանյութ է հրապարակվել՝ արված Ուկրաինայում «Բոինգի» ընկնելուց հետո
Ուկրաինայում «Բոինգ 777–ի» ավիավթարից մեկ տարի անց ավստրալական «News.com.au» պորտալը հրապարակել է ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո աղետի վայրից աշխարհազորայինների նկարահանած էքսքլյուզիվ կադրերը։ Այս մասին գրում է «Լենտա»–ն։
Տեսանյութում աշխարհազորայինները ստուգում են զոհվածների պայուսակները, հավաքում նրանց անձնական իրերն ու բջջային հեռախոսները։ Հրամանատարներից մեկը, որի անունը չի նշվում, զանգահարում է շտաբ և հաղորդում, որ երկու ինքնաթիռ կար։ Այնուհետև նա հրամայում է քաղաքացիական անձանցից ազատել ավիավթարի վայրը և խնդրում չնկարահանել իրեն։ Իր ենթականերին նա նաև կարգադրում է սկսել օդանավի ինքնագրերի որոնումները։
Հրամանատարն այդ ընթացքում բազմաթիվ զանգեր է ստանում, այդ թվում՝ այն ժամանակ ինքնահռչակ ԴԺՀ–ի՝ պետանվտանգության հարցերով առաջին փոխվարչապետ Վլադիմիր Անտյուֆեևից։
Տեսագրությունն իրականում 17 րոպե է, որն ամբողջությամբ չի բերում ավստրալական պորտալը։ Աշխարհազորայինների հրամանատարը Ռուսլան անունով իր զրուցակցին պատմում է, որ «Բոինգը» խփվել է կործանիչով։
«Նրանք ասում են՝ «Սուխոյ»–ը (կործանիչը) խփել է քաղաքացիական ինքնաթիռը, իսկ մերոնք խփել են կործանիչը»,– պատմում է հրամանատարը։ Իսկ հարցին՝ որտեղ է կործանիչը, նա դժվարանում է պատասխանել։ Բացի այդ, նա հավելում է, որ ինքնաթիռից 5 անկարգելավոր է թռել, և խոստանում է գնալ նրանց վայրէջքի ենթադրյալ վայրը։

7or.am