Գերմանիայում սոճիի տակից գտել են նացիստների ոսկիները (տեսանյութ)
Ուշագրավ բացահայտում է արել գերմանացի հնագետը: Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, 31-ամյա Ֆլորիան Բաուչը մետաղորսիչ սարքի օգնությամբ սոճիի տակ հայտնաբերել է 10 ոսկե մետաղադրամ: Բացահայտումն անելուց հետո Բաուչը դիմել է մասնագետներին, ովքեր արմատախիլ են արել ծառը՝ հայտնաբերելով ևս 207 նույնատիպ մետաղադրամ:
Ըստ գիտնականների՝ գանձը թաքցվել է նացիստական Գերմանիայի ժամանակաշրջանում: Նշվում է, որ 21 մմ տրամագծով մետաղադրամները ստեղծվել են տարբեր երկրներում 1837-1910թթ.։ Մասնավորապես, թաքստոցում գտել են ֆրանսիական, իտալական, բելգիական և ավստրո-հունգարական մետաղադրամներ, որոնց հետ նաև՝ ստվարաթղթի մնացորդներ։ Վերջինների վրա պատկերված են նացիստական սվաստիկան և արծիվը, ինչպես նաև առկա է «Reichsbank Berlin 244» գրառումով կնիքը:
Գիտնականները պարզել են, որ փաթեթը ստեղծվել է 1940-1950թթ.։ Ուսումնասիրությունների արդյունքում հաջողվել է նաև պարզել, որ սկզբից մետաղադրամները գտնվել են պարկերի մեջ, որոնք 70 տարվա ընթացքում քայքայվել և փոշիացել են:
Հնագետների կարծիքով նացիստական ռեժիմի ժամանակ մետաղադրամները պահում էին Ռեյխսբանկում, իսկ պատերազմից հետո գանձը գողացել է բանկի աշխատողներից մեկը: Հայտնաբերված մետաղադրամները ցուցադրության կհանվեն հուլիսի 19-ին Լյունեբուրգի թանգարանում:

7or.am