Աշխարհ

17.07.2015 17:36


ՌԴ–ն կարող է գազ մատակարարել Սիրիային Ղրիմի տարածքով

ՌԴ–ն կարող է գազ մատակարարել Սիրիային Ղրիմի տարածքով

Ռուսաստանը կարող է ածխաջրածնային հեղուկ գազ մատակարարել Սիրիային Ղրիմի տարածքով։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ դա հնարավոր է Կերչի առևտրային նավահանգստի միջոցով։

«Խոսակցություններ կան ածխաջրածնային հեղուկ գազի մատակարարման մասին սկզբում Կերչ, այնուհետև՝ Սիրիա՝ մոտ 200 հազ տոննա ծավալով... Սիրիան շատ է զգում ռուսական վառելիքի կարիքը»,–ասել է գործակալության զրուցակիցը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ գազը սկզբում ռուսական նավթաքիմիական ընկերություններից մեկից կգնեն թրեյդերները, որից հետո այն կմատակարարվի Կերչ, իսկ հետո՝ Սիրիա։ Աղբյուրի կարծիքով այդ սխեման հնարավորություն կտա մատակարարող ընկերությանը զերծ մնալ պատասխանատվությունից և խուսափել Արևմուտքի պատժամիջոցներից։

Հարկ է նշել, որ Ռուսաստանն ածխաջրածնային հեղուկ գազ էր մատակարարում Սիրիային նախքան Ղրիմի՝ ՌԴ կազմ մտնելը, սակայն այդ մատակարարումների ծավալները բավական համեստ էին Կերչի նավահանգստով ծրագրվող մատակարարումների համեմատ։ Չի բացառվում նաև, որ նպատակներից մեկն էլ թերակղզու տնտեսությանն աջակցելն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը