Լավրով. «Իրանի խնդրով պայմանավորվածությունը բխում է բոլոր կողմերի շահերից»
Միջուկային ծրագրով Իրանի և «վեցնյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունը պետք է նվազեցնի տարածաշրջանում առկա լարվածությունը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Չպետք է խոսենք այն մասին՝ ինչ օգուտներ է ՌԴ–ին բերում այդ համաձայնությունը, քանի որ այն ի սկզբանե միակողմանի օգուտներ բերելու համար չէ։ Պայմանավորվածությունը բխում է բոլորի շահերից. այն պետք է նվազեցնի աշխարհի այս անսովոր տարածաշրջանում առկա լարվածությունը, օգնի գտնել շփման եզրեր»,– Լավրովի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։
ՌԴ արտգործնախարարը նաև նկատել է, որ այդ գործում վճռորոշ ավանդը պատկանում է ԱՄՆ–ից բանակցողներին։

7or.am