Վանաձորում կրկին արձանագրվել է սնկից թունավորման դեպք
Հուլիսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կրկին արձանագրվել է սնկից թունավորման դեպք՝ 1 տուժածով: Թունավորման պատճառը հիվանդի կողմից հավաքված սնկի օգտագործումն է սննդում: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության հիվանդը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել առողջացումով:
ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`
• չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ
• չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի
• սննդում չօգտագործել հում սունկ
• սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
• չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի
• հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել
• ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:
Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց: Թունավորման նախնական ախտանշաններն են՝
• սրտխառնոց
• փսխում
• սուր ցավեր որովայնի շրջանում
• ջերմություն
• ստամոքի և բարակ աղու բորբոքում
• գլխապտույտ
Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարություն