Բեռնատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121»–ին. Լուսաղբյուրի գյուղապետը զոհվել է
Հուլիսի 17-ին՝ ժամը 09.03-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգը փոխանցվել է հրշեջ-փրկարարական ջոկատ և մարզային ՃԿԿ: Դեպքի մասին տեղեկացվել են Սպիտակ քաղաքի շտապօգնության հերթապահ բուժքույրը, ՀՀ ԿԱ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի ՕՀ ոստ. կապիտանը: Կապ է հաստատվել երկաթուղու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ավագ կարգավարի հետ, վերջինս հաղորդել է, որ ժամը 09.00-ի սահմաններում N 3402 բեռնատար գնացքը (տեղափոխում է պղնձի խտանյութ) Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 03LL608 պետհամարանիշով ավտոմեքենային: Նախնական տվյալներով՝ զոհվել է ավտոմեքենայի վարորդ, Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մ. Խ.-ն, կան վիրավորներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Բեռնատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121»–ին. Լուսաղբյուրի գյուղապետը զոհվել է
Հուլիսի 17-ին՝ ժամը 09.03-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգը փոխանցվել է հրշեջ-փրկարարական ջոկատ և մարզային ՃԿԿ:
Դեպքի մասին տեղեկացվել են Սպիտակ քաղաքի շտապօգնության հերթապահ բուժքույրը, ՀՀ ԿԱ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի ՕՀ ոստ. կապիտանը:
Կապ է հաստատվել երկաթուղու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ավագ կարգավարի հետ, վերջինս հաղորդել է, որ ժամը 09.00-ի սահմաններում N 3402 բեռնատար գնացքը (տեղափոխում է պղնձի խտանյութ) Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 03LL608 պետհամարանիշով ավտոմեքենային:
Նախնական տվյալներով՝ զոհվել է ավտոմեքենայի վարորդ, Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մ. Խ.-ն, կան վիրավորներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: