Աշխարհ

17.07.2015 10:26


Բրազիլիայի նախկին նախագահի դեմ քրգործ է հարուցվել

Բրազիլիայի նախկին նախագահի դեմ քրգործ է հարուցվել

Բրազիլիայի դատախազությունը հետաքննություն է սկսել կոռուպցիայի գործով, որում մեղադրվում է այդ երկրի նախկին նախագահ Լուլա Ինասիու դա Սիլվան։ «Folha»–ի փոխանցմամբ՝ Լուլային կասկածում են «Odebrecht» ընեկության հետ համագործակցության, մասնավորապես, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի տարածքում նրա նախագծերն առաջ տանելու մեջ։

Դատախազներն ընդգծում են, որ ընկերությունը ֆինանսավորել է Լուլայի արտասահմանյան ուղևորություններն այն բանից հետո, երբ նա լքել է նախագահի պաշտոնը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուլան կարող է առաջադրվել Բրազիլիայի 2018թ. նախագահական ընտրություններում. նրա թեկնածությունն է պաշտպանում աշխատավորների ձախ կուսակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը