Աշխարհ

17.07.2015 09:55


Օբաման բանտ է այցելել

Օբաման բանտ է այցելել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին այցելել է Օքլահոմայի Էլ–Ռինո խստացված ռեժիմով տղամարդկանց դաշնային բանտ։

«Fox News»–ի փոխանցմամբ՝ ուղղիչ հաստատություն այցի ընթացքում նախագահը հանդիպել է կալանավորների հետ։

Սպիտակ տնից հայտնել են, որ Օբաման այդպիսով դարձել է բանտ այցելած առաջին գործող ԱՄՆ նախագահը։ Տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստի խոսքերով՝ նախագահի այցի ընթացքում գործի են դրվել «անվտանգության յուրահատուկ միջոցներ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «HBO» հեռուստաալիքը հեռարձակելու է Օբամայի այցը բանտ Միացյալ Նահանգներում քրեական արդարադատության համակարգին նվիրված ծրագրի շրջանակներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը