Բռնապետություններում միայն մեկ իրավունք կա՝ բռնության՝ բռնապետի կողմից
Ինձ թվում է, թե երկրիս քաղաքագիտության ու իրավաբանական ֆակուլտետների ամբիոնների քաղաքագետներն ու իրավաբաններն ընդհատակ են անցել: Հարգելի՛ մասնագետներ, որքա՞ն արժեն Ձեր գիտական աստիճաններն ու կոչումները, երբ երկրորդ օրն է արդեն, ինչ հրապարակվել է Հայաստանի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք հանդիսացող քաղաքական մի փաստաթուղթ, իսկ Ձեր ձայնն անգամ դուրս չի գալիս: Ո՞ւմ եք նստել ու սպասում. թե՞ քաղաքագիտությունը Ձեր պատկերացումներով սկսվում է ամբիոնում մի բաժակ սուրճից և ավարտվում լսարանում ուսանողներին տեսություն կարդալով: Կարո՞ղ է՝ ազդվել եք փետրվարյան իրադարձություններից... Մասնագետների ձայնը պետք է լսելի լինի ժողովրդի համար, ոչ թե ծնվի ու մեռնի ամբիոնի պատերում: Սահմանադրական փոփոխությունների անցկացման դեպքում քաղաքագիտությունն ու քաղաքականությունն իսպառ կվերանան երկրում: Իրավաբաններն էլ պետք չեն լինի. բռնապետություններում իրավունք հասկացություն գոյություն չունի, այնտեղ միայն մեկ իրավունք կա՝ բռնության՝ բռնապետի կողմից: Կասեք՝ գիտությամբ ենք զբաղվում. այդ գիտությունն անգամ գրոշ չարժի, եթե չի իրականացվում ի նպաստ սեփական երկրի բարեկեցության:
Անկեղծ զարմանում եմ. տեսությունները չեն գրվել «պահարանում փոշոտվելու» համար, դրանք աբստրակցիաներ չեն, այլ կոչված են լուծելու իրական խնդիրներ:
Բռնապետություններում միայն մեկ իրավունք կա՝ բռնության՝ բռնապետի կողմից
Ինձ թվում է, թե երկրիս քաղաքագիտության ու իրավաբանական ֆակուլտետների ամբիոնների քաղաքագետներն ու իրավաբաններն ընդհատակ են անցել: Հարգելի՛ մասնագետներ, որքա՞ն արժեն Ձեր գիտական աստիճաններն ու կոչումները, երբ երկրորդ օրն է արդեն, ինչ հրապարակվել է Հայաստանի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք հանդիսացող քաղաքական մի փաստաթուղթ, իսկ Ձեր ձայնն անգամ դուրս չի գալիս: Ո՞ւմ եք նստել ու սպասում. թե՞ քաղաքագիտությունը Ձեր պատկերացումներով սկսվում է ամբիոնում մի բաժակ սուրճից և ավարտվում լսարանում ուսանողներին տեսություն կարդալով: Կարո՞ղ է՝ ազդվել եք փետրվարյան իրադարձություններից... Մասնագետների ձայնը պետք է լսելի լինի ժողովրդի համար, ոչ թե ծնվի ու մեռնի ամբիոնի պատերում:
Սահմանադրական փոփոխությունների անցկացման դեպքում քաղաքագիտությունն ու քաղաքականությունն իսպառ կվերանան երկրում: Իրավաբաններն էլ պետք չեն լինի. բռնապետություններում իրավունք հասկացություն գոյություն չունի, այնտեղ միայն մեկ իրավունք կա՝ բռնության՝ բռնապետի կողմից:
Կասեք՝ գիտությամբ ենք զբաղվում. այդ գիտությունն անգամ գրոշ չարժի, եթե չի իրականացվում ի նպաստ սեփական երկրի բարեկեցության:
Անկեղծ զարմանում եմ. տեսությունները չեն գրվել «պահարանում փոշոտվելու» համար, դրանք աբստրակցիաներ չեն, այլ կոչված են լուծելու իրական խնդիրներ:
Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից