Կարծիք

16.07.2015 22:43


Դաշնակները ջոկել են, որ Սերժը իրենց քցում է

Դաշնակները ջոկել են, որ Սերժը իրենց քցում է

Դաշնակները ջոկել են, որ Սերժը իրենց քցում է, իսկ իրենք կարծում էին, որ Սերժի հետ միասին մեզ են քցելու:
---------
Ըստ առաջարկվող սահմանադրության իրենք շանս չունեն կոալիցիա կազմել հանրապետականների հետ և, բնականաբար, ունենալ նախարարական պորտֆելներ` դրանից բխող հաճելի հանգամանքներով: Լավագույն դեպքում մինչ հանրաքվեն որոշ դաշնակցականներ ընդամենը մի քիչ «անձնական դիվիդենտներ» կունենան ու դրանով գործը կավարտվի:
Ավելին, քանի որ ծանրակշիռ տեղական ֆեոդալներ չունեն իրենց կազմի մեջ, անգամ հարցականի տակ է, որ առհասարակ կարողանան 5% հաղթահարել: Պարզ է, որ այս սահմանադրությունը պաշտպանելու արդյունքում նույնիսկ իրենց ունեցած իսկական մի քանի տոկոսից էլ են զրկվելու: Ավելին, հասկացել են, որ ՀՀԿ-ն միանձնյա է նախագահ ընտրելու` ՀՀԿ համագումարի ժամանակ: Այնպես որ, մոտակա ժամանակաշրջանում ՀՅԴ-ն հրաժարվելու է իր խորհրդարանական հանրապետության տեսլականից և միանալու է քաղաքացիական շարժումներին:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը