Լրահոս

16.07.2015 22:52


Վիճաբանությունը հանգուցալուծվել է խոհանոցային դանակով

Վիճաբանությունը հանգուցալուծվել է խոհանոցային դանակով

Հուլիսի 14-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել 1987 թ. ծնված Արտաշ Ս.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է իրենց տան հետնամասում սուր առարկայի վրա վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 14-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Գոմաձոր և Ցամաքաբերդ տանող ճանապարհի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Արտաշ Ս.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքները հասցրել է 1984 թ. ծնված Հրաչյա Մ.-ն:
Իրեղեն ապացույց խոհանոցային դանակը վերցվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը