Հուլիսի 15-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի երկաթգծի մոտ դանակով հարվածել են 1978 թ. ծնված Վահրամ Ս.-ին և 1.000 դոլար վերցնելով՝ «Մազդա» մակնիշի սև ավտոմեքենայով դիմել են փախուստի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 12-ին Վահրամ Ս.-ն Երևան քաղաքի ավտոշուկայում հավանել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենան և իր տանը ավտոմեքենայի սեփականատեր, 1968 թ. ծնված Թադևոս Մ.-ին տվել է 800 դոլար՝ պայմանավորվելով, որ հուլիսի 15-ին ավտոմեքենայի մնացած գումարի հետ կապված նոտարական գրասենյակում պայմանագիր կկնքեն: Հուլիսի 15-ին Երևան քաղաքի «Ռայկոմ» թաղամասում Վահրամ Ս.-ն Թադևոս Մ.-ին տվել է ևս 200 դոլար, այնուհետ եկել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող նոտարական գրասենյակ, սակայն պայմանագիր չեն կնքել: Նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Ծովինար լճի մոտակայքում գտնվող երկաթգծի մոտ նույն ավտոմեքենայի սրահում նշված 1.000 դոլարի հետ կապված վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Թադևոս Մ.-ն դանակով վնասել է Վահրամ Ս.-ի ձախ ձեռքը և պատճառել վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ Թադևոս Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Դանակով հարվածել են և 1.000 դոլար վերցրել
Հուլիսի 15-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի երկաթգծի մոտ դանակով հարվածել են 1978 թ. ծնված Վահրամ Ս.-ին և 1.000 դոլար վերցնելով՝ «Մազդա» մակնիշի սև ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 12-ին Վահրամ Ս.-ն Երևան քաղաքի ավտոշուկայում հավանել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենան և իր տանը ավտոմեքենայի սեփականատեր, 1968 թ. ծնված Թադևոս Մ.-ին տվել է 800 դոլար՝ պայմանավորվելով, որ հուլիսի 15-ին ավտոմեքենայի մնացած գումարի հետ կապված նոտարական գրասենյակում պայմանագիր կկնքեն:
Հուլիսի 15-ին Երևան քաղաքի «Ռայկոմ» թաղամասում Վահրամ Ս.-ն Թադևոս Մ.-ին տվել է ևս 200 դոլար, այնուհետ եկել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող նոտարական գրասենյակ, սակայն պայմանագիր չեն կնքել:
Նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Ծովինար լճի մոտակայքում գտնվող երկաթգծի մոտ նույն ավտոմեքենայի սրահում նշված 1.000 դոլարի հետ կապված վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Թադևոս Մ.-ն դանակով վնասել է Վահրամ Ս.-ի ձախ ձեռքը և պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Թադևոս Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: