Քաղաքական

16.07.2015 17:37


Ա. Մարտիրոսյան. «Եթե այս Սահմանադրության կողքին ավելացվի Կոմունիստական կուսակցությունը, ամեն ինչ իր տեղը կընկնի»

Ա. Մարտիրոսյան. «Եթե այս Սահմանադրության կողքին ավելացվի Կոմունիստական կուսակցությունը, ամեն ինչ իր տեղը կընկնի»

«Ժառանգություն» կուսակցության անունից Սահմանադրական բարեփոխումների նախագծին այս պահին որևէ գնահատական տալ չեմ կարող: Մինչև դրանք չքննարկենք կուսակցության ներկայացուցիչների հետ, ոչինչ ասել չեմ կարող: «Aysor.am»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ա. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք նաև, թե երբ է կուսակցությունը մտադիր քննարկել նոր նախագիծը, նա ասաց, որ, հավանաբար, հուլիս ամսվա վերջերին:

Նախկին պատգամավորն ընդգծեց միայն, որ ինքն անձամբ այդ բարեփոխումներին բացասական է վերաբերվում, քանի որ ներկայացված նախագիծը նմանվում է Խորհրդային Միության ժամանակների Սահմանադրությանը:

«Եթե այս Սահմանադրության կողքին էլ ավելացվի Կոմունիստական կուսակցությունը, որն այս դեպքում ՀՀԿ-ն է՝ գլխավոր քաղաքական ուժը, ապա ամեն ինչ կգա տեղը»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ «Aysor.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը