Թուրքիայի իշխող կուսակցությունը մոտ է ՀԺԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն կազմելուն
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում կոլաիցիոն կառավարություն կազմելու գործում ամենամոտը կանգնած է Հանրապետական ժողովրդական կուսակցությանը (ՀԺԿ):
Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կոալիցիոն բանակցությունները վարող, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նա նշել է, որ կուսակցությունների հետ բանակցությունների առաջին փուլից հետո ստեղծվել են հատուկ առանձին աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ:
«Այս պահին ՀԺԿ–ի հետ ավելի լավ վիճակում ենք: Սակայն դա չի նշանակում, որ «Ազգայնական շարժում» կամ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություններից հեռու ենք: Սխալ են այն խորագրերը, թե «Ազգայնական շարժում» կուսակցությունն իր դռները փակել է»,- նշել է Դավութօղլուն:
Թուրքիայի իշխող կուսակցությունը մոտ է ՀԺԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն կազմելուն
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում կոլաիցիոն կառավարություն կազմելու գործում ամենամոտը կանգնած է Հանրապետական ժողովրդական կուսակցությանը (ՀԺԿ):
Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կոալիցիոն բանակցությունները վարող, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նա նշել է, որ կուսակցությունների հետ բանակցությունների առաջին փուլից հետո ստեղծվել են հատուկ առանձին աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ:
«Այս պահին ՀԺԿ–ի հետ ավելի լավ վիճակում ենք: Սակայն դա չի նշանակում, որ «Ազգայնական շարժում» կամ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություններից հեռու ենք: Սխալ են այն խորագրերը, թե «Ազգայնական շարժում» կուսակցությունն իր դռները փակել է»,- նշել է Դավութօղլուն:
Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։