Աշխարհ

17.07.2015 08:25


Ճապոնիայում տիրանոզավրի 81 մլն տարվա ժանիքներ են գտել (լուսանկար)

Ճապոնիայում տիրանոզավրի 81 մլն տարվա ժանիքներ են գտել (լուսանկար)

«Wall Street Journal»–ի փոխանցմամբ՝ ճապոնական Նագասակի պրեֆեկտուրայում աշխատող հնագետները հայտնաբերել են դինոզավրի երեք քարացած ատամ՝ 81 մլն տարվա վաղեմության։ Ճապոնացի գիտնականների խոսքերով՝ «Յուրայի դարաշրջանի այգու» տիրանոզավրն ավելի փոքր է եղել դրա համեմատ։

Պատմաբանները ենթադրում են, որ հնագույն գիշատիչը, որի ատամները ներկայումս ուսումնասիրվում են, հնարավոր է՝ 10 մ–ից ավելի երկարություն է ունեցել։ Երեք ժանիքներից ամենամեծի լայնությունը 38 մմ է, բարձրությունը՝ 82 մմ։ Հնագետների կարծիքով դրանք տիրանոզավրի ստորին ծնոտի ատամներն են։

Գտածոները հուլիսի 17–ին կցուցադրվեն Նագասակիի Գիտական թանգարանում։

Սա առաջին դեպքը չէ, որ Ճապոնիայի տարածքից գիտնականները տիրանոզավրի ժանիքներ են պեղում. պարզապես նախորդ նմուշներն ավելի փոքր են եղել։

Հայտնի է, որ տիրանոզավրերն ապրել են Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում ուշ կավճե դարաշրջանի երկրորդ կեսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը