Տնտեսական

16.07.2015 15:08


Հերթը հասավ ավիափոխադրումների շուկային

Հերթը հասավ ավիափոխադրումների շուկային

Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին և Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին հանձնարարել է ուսումնասիրել ավիափոխադրումների շուկան՝ թե՛ գները, թե՛ ուղղությունները, թե՛ թռիչքների ժամկետները, թե՛ պայմանները։

–Նաև պետք է բանակցել ավիափոխադրող ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են իրականացնում։ Դրանք կարելի է տեղափոխել ցերեկվա ժամերին, որովհետև դա անհարմարություն է ստեղծում զբոսաշրջիկների համար։ Եթե զբոսաշրջիկը առավոտյան 5–ին է գալիս Երևան, մինչև կեսօր պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը, որպեսզի հյուրանոցում ավելորդ օր չամրագրի,-ասել է Հ.Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը