Աշխարհ

17.07.2015 01:03


Իտալիայում դիտարկում են մարիխուանայի օրինականացման հնարավորությունը

Իտալիայում դիտարկում են մարիխուանայի օրինականացման հնարավորությունը

Իտալիայի խորհրդարանը մարիխուանան օրինականացնելու հնարավորությունն է դիտարկում: Ինչպես տեղեկացնում է «Газета.Ру»-ն, օրինագծին կողմ է արտահայտվել 218 պատգամավոր:

Օրինագծի ընդունման դեպքում կթույլատրվի կանեփ աճեցնել փոքր քանակությամբ՝ 5 հատից ոչ ավելի՝ տան պայմաններում օգտագործելու համար:

Օրինագծով նախատեսվում է նաև, այսպես կոչված, «սոցիալական ակումբների» ստեղծում, որտեղ կթույլատրվի աճեցնել մինչև 250 բույս, ինչպես նաև կթույլատրվի մարիխուանայի վաճառքը հատուկ խանութներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը