Քաղաքական

16.07.2015 14:46


ԱԱԾ տնօրեն. «Չկա վստահություն իշխանությունների նկատմամբ»

ԱԱԾ տնօրեն. «Չկա վստահություն իշխանությունների նկատմամբ»

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը խոսելով «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցների խնդրից՝ ասել է, որ նաիրիտցիների երեկվա հավաքին 500 մարդ է եղել, ինչը քիչ թիվ չէ:

–Նրանք հայտարարում են, որ ուզում են գումարը միանգամից ստանալ, քանի որ մտածում են՝ դուք կվճարեք 100–200 հոգու, իսկ հետո գումարը կվերջանա: Այսինքն, չկա վստահություն իշխանությունների նկատմամբ։ Ո՞վ կարող է ասել, որ բոլորը կստանան։ Պետք է տալ «գարանտիա», որ մինչև ամսվա վերջ բոլորը կստանան,-ասել է Գորիկ Հակոբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը