Արմեն Գրիգորյան. «Սա վերարտադրության սահմանադրություն է»
Սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակի, Սերժ Սարգսյանի նպատակների և քաղաքական այլ հարցերի շուրջ «Zham.am»-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ:
-Երեկ Արդարադատության նախարարությունը հրապարակել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ինչպե՞ս կգնահատեք սահմանադրական փոփոխությունների նոր տարբերակը:
-Միանշանակ, սա վերարտադրության սահմանադրություն է: Սերժ Սարգսյանը փորձում է մինչև կյանքի վերջ ղեկավարել երկիրը: Սահմանադրությունն ամբողջովին գրված է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար, ու այնպես է արվում, որ այլևս ոչ ոք հնարավորություն չունենա իշխանության գալ: -Ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ արդյոք ապահովվո՞ւմ է զսպումների և հակակշիռների մեխանիզմը: -Այս սահմանադրությունով այնպես է արվում, որ հանկարծ զսպումներ ու հակակշիռներ չլինեն, նախ գործադիր և օրենսդիր իշխանության բնական ձուլում տեղի կունենա, որը առանձնահատուկ է պառլամենտական համակարգերին, հետո էլ դրված է կայուն մեծամասնություն կազմելու սկզբունքը: Սարգսյանը հոգնել է որևիցե մեկի հետ բանակցելուց ու կոալիցիոն կառավարություններից, դրա համար հիմա փորձում են երկու փուլով կազմակերպել ընտրությունները, որպեսզի ստիպված չլինեն բանակցել որևիցե քաղաքական ուժի հետ: Կկեղծեն ընտրությունները և մեծամասնություն կկազմեն, որից հետո ստիպված չեն լինի բանակցել որևիցե ուժի հետ: -Կարո՞ղ ենք եզրահանգել, որ սահմանադրական փոփոխությունները ենթադրում են զրոյական պատասխանատվություն, և բռնապետությանը շատ նման մոդել է մշակվել: -Սա ժողովրդավարության հետ որևիցե կապ չունեցող Սահմանադրություն է: Նոր Սահմանադրությունով հիմք է դրվելու Սարգսյանի հավերժ կառավարման համար: Հայաստանը բռնելու է բռնապետության ճանապարհը: -Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «նախագծի տարբերակը հրապարակվում է հանրային քննարկումների» համար. ինչպե՞ս կմեկնաբանեք այս ձևակերպումը: -Սահմանադրությունը փոխվում է Սերժ Սարգսյանի համար, ու Սարգսյանն էլ ուզում է, որ քննարկումը լինի այդ շրջանակներում: Իրականում հանրային քննարկման առարկա պետք է դառնա Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության մերժման տարբերակները, թե ինչպես վիժեցնել Հայաստանին նետված ամենավտանգավոր մարտահրավերը:
-Ի՞նչ ռեսուրսների է տիրապետում ՀՀ քաղաքացին՝ հակազդելու սահմանադրական փոփոխությունների անցկացմանը: Ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ՝ դիմակայելու այդ մարտահրավերին: -Այստեղ ոչ միայն քաղաքացին պետք է քայլեր ձեռնարկի, այլ կազմակերպված խմբերն ու կառույցները: Եթե փողոցում 100 000 մարդ հավաքվի հանրաքվեի օրը, ապա հնարավոր կլինի վիժեցնել այդ գործընթացը: Պայքարի արդյունավետ տարբերակը հստակ է, որ բոյկոտն է ու զուգահեռ՝ փողոցային պայքարի ձևավորումը:
Արմեն Գրիգորյան. «Սա վերարտադրության սահմանադրություն է»
-Երեկ Արդարադատության նախարարությունը հրապարակել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ինչպե՞ս կգնահատեք սահմանադրական փոփոխությունների նոր տարբերակը:
-Միանշանակ, սա վերարտադրության սահմանադրություն է: Սերժ Սարգսյանը փորձում է մինչև կյանքի վերջ ղեկավարել երկիրը: Սահմանադրությունն ամբողջովին գրված է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար, ու այնպես է արվում, որ այլևս ոչ ոք հնարավորություն չունենա իշխանության գալ:
-Ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ արդյոք ապահովվո՞ւմ է զսպումների և հակակշիռների մեխանիզմը:
-Այս սահմանադրությունով այնպես է արվում, որ հանկարծ զսպումներ ու հակակշիռներ չլինեն, նախ գործադիր և օրենսդիր իշխանության բնական ձուլում տեղի կունենա, որը առանձնահատուկ է պառլամենտական համակարգերին, հետո էլ դրված է կայուն մեծամասնություն կազմելու սկզբունքը: Սարգսյանը հոգնել է որևիցե մեկի հետ բանակցելուց ու կոալիցիոն կառավարություններից, դրա համար հիմա փորձում են երկու փուլով կազմակերպել ընտրությունները, որպեսզի ստիպված չլինեն բանակցել որևիցե քաղաքական ուժի հետ: Կկեղծեն ընտրությունները և մեծամասնություն կկազմեն, որից հետո ստիպված չեն լինի բանակցել որևիցե ուժի հետ:
-Կարո՞ղ ենք եզրահանգել, որ սահմանադրական փոփոխությունները ենթադրում են զրոյական պատասխանատվություն, և բռնապետությանը շատ նման մոդել է մշակվել:
-Սա ժողովրդավարության հետ որևիցե կապ չունեցող Սահմանադրություն է: Նոր Սահմանադրությունով հիմք է դրվելու Սարգսյանի հավերժ կառավարման համար: Հայաստանը բռնելու է բռնապետության ճանապարհը:
-Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «նախագծի տարբերակը հրապարակվում է հանրային քննարկումների» համար. ինչպե՞ս կմեկնաբանեք այս ձևակերպումը:
-Սահմանադրությունը փոխվում է Սերժ Սարգսյանի համար, ու Սարգսյանն էլ ուզում է, որ քննարկումը լինի այդ շրջանակներում: Իրականում հանրային քննարկման առարկա պետք է դառնա Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության մերժման տարբերակները, թե ինչպես վիժեցնել Հայաստանին նետված ամենավտանգավոր մարտահրավերը:
-Այստեղ ոչ միայն քաղաքացին պետք է քայլեր ձեռնարկի, այլ կազմակերպված խմբերն ու կառույցները: Եթե փողոցում 100 000 մարդ հավաքվի հանրաքվեի օրը, ապա հնարավոր կլինի վիժեցնել այդ գործընթացը: Պայքարի արդյունավետ տարբերակը հստակ է, որ բոյկոտն է ու զուգահեռ՝ փողոցային պայքարի ձևավորումը: