Աշխարհ

16.07.2015 13:45


Տատյանա Նավկան և Դմիտրի Պեսկովն ամուսնանում են

Տատյանա Նավկան և Դմիտրի Պեսկովն ամուսնանում են

Օգոստոսի 1-ին ծրագրված է ռուս գեղասահորդուհի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Տատյանա Նավկայի և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի պսակադրության արարողությունը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: 2014թ. զույգը արդեն դուստր է ունեցել:

«Տևական ժամանակ չէի ցանկանում սկսել այդ հարաբերությունները. Դմիտրին կին և երեխաներ ուներ։ Բայց նա կարողացավ գերել ինձ, և այժմ մենք երջանիկ ենք։ Երբեք չէի պատկերացնի, որ իմ կողքին կարող է նման տղամարդ լինել»,-ասել է Նավկան:

Վերջինները ծանոթացել են իրենց ընդհանուր ընկերներից մեկի ծննդյան օրը։ Միայն մի քանի օր հետո է Նավկան իր ընկերներից իմացել, որ Դմիտրին ՌԴ նախագահի մամուլի խոսնակն է:

Նշենք, որ նախկինում Նավկան ամուսնացած էր գեղասահորդ, մարզիչ Ալեքսանդր Ժուլինի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը