Տնտեսական

16.07.2015 13:20


Նաիրիտցիները կսպասեն մինչև ամսվա վերջ

Նաիրիտցիները կսպասեն մինչև ամսվա վերջ

Ժամը 11.00–ից Կառավարության շենքի մոտ հավաքված «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները քիչ առաջ որոշում են կայացրել։

Պրոֆմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը վարչապետին է փոխանցել աշխատողների պահանջը՝ բոլորի աշխատավարձերը փոխանցել միաժամանակ, այլ ոչ թե առանձին–առանձին։ Կառավարության ղեկավարն էլ ասել է, որ այդ դեպքում պետք է սպասեն մինչև ամսվա վերջ, ինչին նաիրիտցիները համաձայնել են։

Կառավարության մոտից «Նաիրիտի» աշխատանքային խումբը գնացել է գործարան՝ իմանալու նաև մյուս արտադրամասերի աշխատակիցների ստորագրման ամսաթվերը։

Ցուցարարների հետ զրույցից տեղեկացանք, որ ացետիլենի արտադրամասի աշխատակիցներն արդեն ստորագրել են համաձայանգրերը, որոնցով հրաժարվում են աշխատավարձերի չվճարման հետևանքով առաջացած տույժ–տուգանքներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը