Հուլիսի 14-ին, ժամը 10.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են Ստեփան Հ.-ի «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Ոստիկանության ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հովհաննես Շ.-ին, 1996 թ. ծնված Գոռ Ս.-ին, 1995 թ. ծնված Խաչիկ Մ.-ին և ներկայացրել 1956 թ. ծնված Սոս Հ.-ին՝ իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: «Օպել»-ի սրահում հայտնաբերվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի 14 կողային հայելի և 2 լուսաթարթիչ: Խաչիկ Մ.-ն խոստովանել է, որ հայելիները և լուսաթարթիչները գողացել է Հովհաննես Շ.-ի և Գոռ Ս.-ի հետ միասին՝ Երևան քաղաքի տարբեր վայրերից: Գողոնն առգրավված է: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Գիշերային գողերին հայտնաբերել են
Հուլիսի 14-ին, ժամը 10.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են Ստեփան Հ.-ի «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Ոստիկանության ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հովհաննես Շ.-ին, 1996 թ. ծնված Գոռ Ս.-ին, 1995 թ. ծնված Խաչիկ Մ.-ին և ներկայացրել 1956 թ. ծնված Սոս Հ.-ին՝ իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:
«Օպել»-ի սրահում հայտնաբերվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի 14 կողային հայելի և 2 լուսաթարթիչ:
Խաչիկ Մ.-ն խոստովանել է, որ հայելիները և լուսաթարթիչները գողացել է Հովհաննես Շ.-ի և Գոռ Ս.-ի հետ միասին՝ Երևան քաղաքի տարբեր վայրերից:
Գողոնն առգրավված է:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: