Լրահոս

16.07.2015 18:15


Հնդկաստանի քաղաքացին Դավիթ Անհաղթի փողոցում ՍՊԸ-ի բաց պատուհանից մուտք գործելով՝ պահարանից գումար էր գողացել

Հնդկաստանի քաղաքացին Դավիթ Անհաղթի փողոցում ՍՊԸ-ի բաց պատուհանից մուտք գործելով՝ պահարանից գումար էր գողացել

Հնդկաստանի քաղաքացի, 1973 թ. ծնված Պարվեզ Խ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6/6 հասցեում գտնվող իր ՍՊԸ-ի բաց պատուհանից մուտք գործելով՝ պահարանից գողացել են 85.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հրանտ Ղ.-ին, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը