Աշխարհ

16.07.2015 20:12


Ֆուտբոլային գնդակը, սանրը և ամենօրյա օգտագործման այլ իրերի արժեքը Վենեսուելայում գերազանցել է նվազագույն աշխատավարձը

Ֆուտբոլային գնդակը, սանրը և ամենօրյա օգտագործման այլ իրերի արժեքը Վենեսուելայում գերազանցել է նվազագույն աշխատավարձը

Հայտնի «Bloomberg» պարբերականն ուշագրավ ցուցակ է հրապարակել, որը բաղկացած է ամենօրյա օգտագործման 10 իրերից, որոնց արժեքը Վենեսուելայում գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը: Նշվում է, որ ս.թ. մայիսին այն բարձրացել է 30%-ով և կազմել 11 դոլար:

Համաձայն այդ ցուցակի` Վենեսուելայում 11 դոլարից թանկ են ֆուտբոլային գնդակը, սանրը, ստեպլերը, շրթունքների բալզամը, մանկական սննդի մեկ տարան, հայտնի «Grumpy Cat» կատվի պատկերներով բաժակը, սրճարանում 2 ամենաէժան ուտեստները և Ուգո Չավեսի պատկերներով շապիկը:

Այս խորագրի վերջին նյութերը