Կարծիք

16.07.2015 11:06


Եթե չեք ուզում Սերժ Սարգսյանին տեսնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնում, պետք է դեմ լինեք Սահմանադրությունը փոխելուն

Եթե չեք ուզում Սերժ Սարգսյանին տեսնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնում, պետք է դեմ լինեք Սահմանադրությունը փոխելուն

Սահմանադրական «բարեփոխումների» նախագծի վերաբերյալ չի կարելի բովանդակային քննարկումների մեջ մտնել: Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխում է ոչ թե այն պատճառով, որ նա խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից է, այլ որովհետև նա ուզում է սեփական վերարտադրության իրավական հիմքերը ստեղծել:

Եթե Դուք ուզում եք, որ Սերժ Սարգսյանը ստեղծի այդ հիմքերը, ուրեմն Դուք կողմ եք սահմանադրական «բարեփոխումներին»: Եթե Դուք չեք ուզում Սերժ Սարգսյանին տեսնել փաստացի երկրի ղեկավարի պաշտոնում, ուրեմն Դուք պետք է դեմ լինեք Սահմանադրությունը փոխելուն:

Մնացած խոսակցություններն ուղղակի իմաստ չունեն:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը