ԱՄՆ. «Ղարաբաղի հարցում կողմերը պետք է վերահաստատեն կարգավորման պատրաստակամությունը»
«Չկա և երբեք չի լինի Լենային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում»,–այս մասին Վաշինգտոնում Բրուքինգս հաստատությունում իր ելույթի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:
«Ամերիկայի ձայն»–ը հայտնում է, որ նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադրությունը կենտրոնացրել է ղարաբաղյան հակամարտության արդար, խաղաղ, տեւական եւ բոլոր կողմերի համար շահավետ կարգավորման վրա, եւ հենց այդ մոտեցումը պետք է գերակայի հաջողության հասնելու համար:
«Գույություն չունի ավելի լավ լուծում. բոլոր մյուսներն այնքան սարսափելի են, որ դրանք չարժե նույնիսկ դիտարկել», - ասաց Ռուբինը:
Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ժամանակն է, որպեսզի կողմերը վերահաստատեն առաջընթացի հասնելու իրենց պատրաստակամությունն ու նվիրվածությունը.
«Դա հեշտ չէ, եւ այդ կարգավորմանը հասնելու համար երկու կողմն էլ պետք է որոշ ընտրություն կատարի. դա երկու կողմի համար էլ բարդ է, եւ հենց այդ պատճառով կարգավորմանը դեռեւս չենք հասել»:

Մանրամասները՝ «Ամերիկայի ձայն»–ում։