Օլանդը հայտարարել է շաբաթվա ընթացքում 3 ահաբեկչության կանխարգելման մասին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է երկրի տարածքում մեկ շաբաթվա ընթացքում3 ահաբեկչության կանխարգելման մասին։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «Le Figaro»–ին հղումով։
«Այս շաբաթ մենք նաև նախազգուշացրել ենք հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին։ Ներքին գործերի նախարար Բերնար Քազնևն այդ մասին համապատասխան հայտարարություն կանի»,–ասել է ֆրանսիացի առաջնորդը։
Օլանդը նաև ընդգծել է, որ իշխանություններն անում են ամեն հնարավորը՝ գտնելու և պատժելու Մարսելի նավթաքիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունի մեղավորներին։
«LyonDellBasell» նավթաքիմիական գործարանի մոտ հուլիսի 14–ի գիշերը երկու պայթյուն էր որոտացել։ Իրավապահ մարմինները կասկածում են, որ ձեռնարկության մոտ տեղի ունեցած հրդեհը կազմակերպված էր հանցավոր նպատակներով։
Օլանդը հայտարարել է շաբաթվա ընթացքում 3 ահաբեկչության կանխարգելման մասին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է երկրի տարածքում մեկ շաբաթվա ընթացքում 3 ահաբեկչության կանխարգելման մասին։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «Le Figaro»–ին հղումով։

7or.am