Տնտեսական

16.07.2015 09:21


«Նաիրիտի» աշխատակիցները մտադիր են անժամկետ նստացույց սկսել Կառավարության մոտ

«Նաիրիտի» աշխատակիցները մտադիր են անժամկետ նստացույց սկսել Կառավարության մոտ

Այսօր՝ ժամը 11.00-ին, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ցույց կանեն Կառավարության մոտ, որը կարող է ավարտվել անժամկետ նստացույցով։

Հիշեցնենք՝ նախօրեին լրացավ աշխատավարձի պարտքերը մարելու իշխանությունների ներկայացրած վերջնաժամկետը, սակայն գումարը չի փոխանցվել աշխատողներին։ Ավելին՝ Կառավարությունն առաջարկել է համաձայնագրեր ստորագրել, որով նաիրիտցիները պարտավորվում են չպահանջել աշխատավարձի չվճարման հետևանքով առաջացած տույժ–տուգանքները։

Նաիրիտցիների հետ զրույցից տեղեկացանք, որ դեռ որևէ մեկը չի ստորագրել դրանք։ Նախ ձևաթղթերը պատրաստ չէին, այնուհետև պարզվեց, որ աշխատողներն իրենք պետք է դրանք պատճենահանեն, որից հետո վիճակահանությամբ կկանչեն տարբեր արտադրամասերի աշխատակիցների։

Նախօրեին ավելի ուշ տեղեկացանք, որ վիճակահանությամբ առաջինը ստորագրելու կգնան ացետիլենի և սառնարանային արտադրամասերի աշխատակիցները։

Չնայած գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը վստահեցրել է, որ ստորագրելուց հետո 5 օրվա ընթացքում պարտքը կմարվի, նաիրիտցիները հերթական անգամ չխաբվելու համար որոշել են այդ ժամանակահատվածն անցկացնել դրսում՝ Կառավարության մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը