Հունաստանի խորհրդարանը հաստատել է կոշտ միջոցների փաթեթը
Հունաստանի խորհրդարանը չորեքշաբթի կողմ է քվեարկել բարեփոխումների փաթեթին՝ համաձայնեցված վարկատուների հետ։ Բարեփոխումների անցկացումը հենց վարկատուների խիստ պայմաններից մեկն էր՝ սկսելու Հունաստանի և եվրագոտում գտնվող մյուս երկրների միջև բանակցությունները։ Խոսքը վարկային 3–րդ ծրագրի մասին է, որի ընդհանուր արժեքը 80–90 մլրդ եվրո է։
Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել՝ անգամ չնայելով Աթենքում ընթացող անկարգություններին, որոնք իրականացրել էին վարկատուների հետ համաձայնեցման հակառակորդները։
Հիշեցնենք, որ Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսն այս համաձայնագիրն անվանել էր «ստորացման քաղաքականության դրսևորում»և Հունաստանին ԵՄ–ի վասալ դարձնելու փորձ։
Հունաստանի խորհրդարանը հաստատել է կոշտ միջոցների փաթեթը
Հունաստանի խորհրդարանը չորեքշաբթի կողմ է քվեարկել բարեփոխումների փաթեթին՝ համաձայնեցված վարկատուների հետ։ Բարեփոխումների անցկացումը հենց վարկատուների խիստ պայմաններից մեկն էր՝ սկսելու Հունաստանի և եվրագոտում գտնվող մյուս երկրների միջև բանակցությունները։ Խոսքը վարկային 3–րդ ծրագրի մասին է, որի ընդհանուր արժեքը 80–90 մլրդ եվրո է։
Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել՝ անգամ չնայելով Աթենքում ընթացող անկարգություններին, որոնք իրականացրել էին վարկատուների հետ համաձայնեցման հակառակորդները։
Հիշեցնենք, որ Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսն այս համաձայնագիրն անվանել էր «ստորացման քաղաքականության դրսևորում» և Հունաստանին ԵՄ–ի վասալ դարձնելու փորձ։
7or.am