Լրահոս

12.11.2009 17:21


ՀՅԴ ներկայացուցչի արձագանքը ՀԱԿ առաջնորդի ելույթին

ՀՅԴ ներկայացուցչի արձագանքը ՀԱԿ առաջնորդի ելույթին

-Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հիմնականում երկու բան է հաստատում։ Մեկն այն է, որ ինքը համաձայն է Հայաստան-Թուրքիա բանակցությունների պարտվողական քաղաքականությանը, և երկրորդ՝ կորցնելով ընդդիմության մենաշնորհը, առաջնորդողը լինելու հանգամանքը՝ նա պատրաստ է իշխանությունների հետ գնալ գործարքի։ Դա վկայում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքի եզրափակիչ մասը՝ կաթողիկոսի պատմությունը,- մեկնաբանելով «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը «7օր»-ի հետ զրույցում՝ ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Կիրո Մանոյանը մատնանշել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի պառակտիչ ոճը՝ նշելով. «1991թ. նա ասում էր, որ եթե մեզ հետ չեք, ուրեմն նարինջ ուտող եք, անցած նախագահական ընտրություններին ասում էր՝ եթե մեզ հետ չեք, տականք եք, հիմա էլ ասում է՝ եթե մեզ հետ չեք, ուրեմն կեղծ ընդդիմություն եք, փարիսեցի եք և այլն»։

Նրա կարծիքով, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ուղղված է Դաշնակցության դեմ, և նա, խեղաթյուրելով Դաշնակցության մոտեցումները, փորձում է վարկաբեկել դրանք, ինչը վկայում է այն մասին, որ այդ մոտեցումները շատ էլ լավ հասկացվում են հասարակության կողմից, և նա դրանով իսկ անհանգստացած է։

-Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքի եզրակացությունն այն է, որ նա պատրաստ է գործարքի մեջ մտնել իշխանության հետ։ Պետք է հիշենք սեպտեմբերի 18-ի ՀԱԿ հանրահավաքի ելույթի եզրափակիչ խոսքը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իշխանություններն ուզում են ՀԱԿ-ին ինչ-որ խաղի մեջ ներքաշել, իսկ իրենք դրա իրավունքը չունեն, իսկ հիմա եկել ասում է՝ իշխանություննե՛ր, ես պատրաստ եմ Ձեզ հետ գործարքի մեջ մտնել, և դրա համար էլ ոչ միայն չի քննադատում, այլև «պաշտպանում է» Սերժ Սարրգսյանին՝ հետևաբար մեղադրանքն ուղղելով ուրիշներին,- ընդգծել է Կիրո Մանոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը